Aboutproject

«Ըդվանսդ Դիվելըփմենթ» ՍՊԸ
Տնօտեն՝ Արմեն Խոդաբախշյան
Ճարտարագետ
«Թոսքան» ՍՊԸ
Տնօրեն՝ Արմեն Դավուդյան
Ճարտարապետ

 

Ուրախությամբ և մեծ ոգևորությամբ բարձրաձայնում ենք, որ «Ըդվանսդ Դիվելըփմենթ» և «Թոսքան» ընկերությունների համատեղ ջանքերի շնորհիվ, ավարտվել են «Գարունավան 1» և «Գարունավան 2» թաղամասի կառուցապատման աշխատանքները:
Եվ հաշվի առնելով թաղամասերի բնակիչների արձագանքը և մեր ներուժը՝ նախաձեռնել ենք և Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նոր՝ «Գարունավան 3» ընտանեկան բնակելի շենքերի թաղամասը, Երևան Նոր Նորք համայնք, Բագրևանդ թաղամաս 51 հասցեով:


Հավատարիմ մնալով բնակչի հարմարավետ և կենցաղային բարեկեցիկ պայմաններով ապահովման սկզբունքներին «Գարունավան 3» թաղամասը, նույնպես առանձնացված է մայրաքաղաքի աղմուկից, սակայն տարածքն ընտրված է առավելագույնս հասարակական, առողջապահական, կրթական, մարզական ու ժամանցային բոլոր տեսակի ծառայությունների կենտրոններին մոտ գտնվելուն պայմանավորված:
Այստեղ բնակարանից բացի ձեռք է բերվում նաև ապրելաոճ, որի շնորհիվ ընտանիքները կարող են հաճույքով ապրել ու զարգանալ, ստեղծելով իրենց և իրենց զավակների անդորրն ու ապագան:
Թաղամասը զբաղեցնում է շուրջ 7.300քմ տարածք, որից 70% կանաչապատված տարածքներն են: Համաձայն նախագծի կառուցվելու է 64 բնակարան, որոնք տեղակայված են լինելու 4 հարկանի թվով 4 հատ մասնաշենքերում: Նկուղային հարկում կկառուցվեն խորդանոցներ և ավտոկայանատեղիներ՝ մեկայական յուրաքանչյուր բնակարանին:
Չորս մասնաշենքերից յուրաքանչյուրի համար մեքենաների մուտքն առանձին է, ինչը ուղղորդում է միայն դեպի նկուղային ավտոկայանատեղեր՝ ապահովելով բնակիչների անվտանգ ելումուտը հետիոտնի համար նախատեսված դարպասներից:


Ընդարձակ բաց տարածքները շրջապատված են լինելու տարբեր տեսակի ծառերով և ծաղիկներով, որտեղ նախատեսված է նաև վազքուղի առողջ ապրելակերպի հետևողների համար, իսկ երեխաների խաղահրապարակը կառուցվելու է խաղաղ և անվտանգ մի անկյունում, ուր փոքրիկները հնարավորություն են ունենալու խաղալ անգամ առանց ծնողների անմիջական հսկողության:
Մասնաշենքերի ճշգրիտ դիրքավորման շնորհիվ լուսավորության և էներգախնայողության նկատառումներից զատ տարածքներում նախատեսված են կանաչապատ գողտրիկ զրուցարաններ՝ հարևանների շփման և ճեպազրույցների համար:


Մասնաշենքերի մուտքային աստիճանները նախատեսված են հետիոտնի և հաշմանդամների համատեղ օգտագործման համար՝ յուրահատուկ նախագծով:
Շքամուտքին հարող բաձրատանիք և ապակեպատ միջանցքը ստեղծում է հատուկ շքեղություն և ապահովում յուրօրինակ տեսադաշտ:
Բնական լուսավորությամբ ընդարձակ աստիճանավանդակը և 6 հոգու համար նախատեսված վերելակը սպասարկելու է բոլոր հարկերը, այդ թվում նկուղայինը:
Համաձայն նախագծի՝ նկուղային հարկում, աստիճանավանդակում և բոլոր միջանցքներում ճշգրտորեն պահպանված են հրդեհաշջման և օդափոխության նախագծային բոլոր չափանիշները, ինչի համար տեղադրվելու են բոլոր համապատասխան սարքավորումները: Նկուղային հարկը նախատեսված է բնական լուսավորությամբ և օդափոխության համակարգով յուրաքանչյուր ավտոկայանատեղից, իսկ բոլոր մեքենաների համար տեղադրվելու են առանձին՝ կրակմարիչներ: Նախատեսված նաև լուսավորության, ահազանգող ինքնաշխատ համակարգեր: Բնակարանները օժտված են լինելու մուտքային դռների կառավարման ամենաժամանակակից ձայնապատկերային համակարգով:
Մասնաշենքերը առավելապես ջերմամեկուսացվելու են: Երեսպատման սալիկների տակ քարե բամբակից պատրաստված բարձրորակ ջերմամեկուսիչից զատ՝ կտեղադրվեն նաև գոլորշամեկուսիչ և հրակայուն շերտեր: Պատուհանները երկշերտ ապակուց են՝ 4 խցիկանի մետաղապլաստե պրոֆիլներից:


Ինչպես նախորդ այդպես էլ այս նախագծում շենքերի քանակական և որակական վերահսկողությունը վստահված է ՀՀ տարածքում որակավորված լավագույն ընկերություններին:
Նախագծում ներառված են բնակարանների 6 տարբերակներ՝ 2, 3 և 4 սենյակներից բաղկացած՝ 58-120քմ մակերեսներով: Հատակագծերը նախագծված են առավելագույնս օպտիմալացված, հարմարավետ և համապատասխանեցված ժամանակակից ապրելակերպին, յուրաքանչյուրն ունի 1-3 բաց պատշգամբներ, ինչպես նաև 2-3 սանհանգույցներ: Ննջարանները առանձնացված են հյուրասենյակից, խոհանոցները բնական լուսավորությամբ և հյուրասենյակից առանձնացնելու հնարավորությամբ:
Շնորհիվ մեծաքանակ պատուհանների՝ բնակարանները լուսավորվելու են երեք կամ չորս կողմերից և օրվա բոլոր ժամերին սենյակները լուսավորելուց բացի տեսադաշտ են բացելու դեպի շրջակա ամենագեղեցիկ տեսարաններն ու Արարատ սարը: